Տեխասի նահանգը Մեքսիկայի հետ սահմանին ընդունել է հավելյալ զինվորականների տեղակայման որոշում
Տեխասի նահանգը Մեքսիկայի հետ սահմանին ընդունել է հավելյալ զինվորականների տեղակայման որոշում

Տեխասի նահանգը Մեքսիկայի հետ սահմանին ընդունել է հավելյալ զինվորականների տեղակայման որոշում: Այս մասին հայտարարել է Տեխասի նահանգապետը:

Գրեկ Էբոտի պարզաբանմամբ, նշված որոշումը ընդունել են տարածաշրջանում ներգաղթի հարցով գոյություն ունեցող ճգնաժամի պատճառով:

Տեխասի նահանգի նահանգապետի պարզաբանմամբ, վերջին երեք շաբաթվա ընթացքում Ամերիկայի Միացյալ Նահանգներ – Մեքսիկայի սահմանը անօրեն հատել է 45 հազար մարդ: Էբոտի խոսքով, նրանք ոչ միայն Մեքսիկայի քաղաքացիներ են, այլ տարբեր երկրներից Մեքսիկա հասած քաղաքացիներ:

Զուգահեռաբար Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատում համաձայնել են Մեքսիկայի սահմանին իրավիճակը բարելավելու նպատակով 4,5 մլրդ. դոլարի հատկացման մասին: