Տեխաս նահանգում ավիաաղետի հետևանքով զոհվել է երկու մարդ
Տեխաս նահանգում ավիաաղետի հետևանքով զոհվել է երկու մարդ

Տեխաս նահանգում, օդում միմյանց է բախվել երկու ուղղաթիռ:

Ավիաաղետի հետևանքով զոհվել է երկու մարդ:

Դեպքը տեղի է ունեցել ռանչոներից մեկի մոտ: Փրկվել է ուղղաթիռում գտնվող մեկ անձ, նա տարբեր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Տեղի ունեցածը հետաքննում է ԱՄՆ-ի ավիացիայի դաշնային վարչությունը: