Թուրքիան փակել է Իրանի հետ սահմանը
Թուրքիան փակել է Իրանի հետ սահմանը

Նոր կորոնավարակի տարածումը կանխելու համար, Թուրքիան ժամանակավորապես փակել է ցամաքային սահմանը Իրանի հետ: Իրանի համար սահմանափակումներ են գործում նաև Իրաքի հետ ընդհանուր սահմանի վրա: Իրաքի իշխանությունները երկարացրել են Իրանից ուղևորվող անձանց մուտքի արգելքի ժամկետը: Միակ բացառությունը գործում է Իրաքի քաղաքացիների համար:

Կանխարգելիչ միջոցների է դիմել նաև Իրանը, որտեղ գրանցվել է վարակման 29 նոր դեպք:  Երկրի 14 նահանգներում կրթական գործընթացը դադարեցված է:

Իրանում նոր կորոնավարակից արդեն մահացել է 8 մարդ, վարակվածների թիվը հասել է 43-ի: