Նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով, քննություններին մասնակիցների առողջության առավելագույն պաշտպանությունն ապահովելու և միաժամանակ քննչական գործընթացը համակարգված կերպով իրականացնելու համար, վարչապետի գլխավորությամբ գործող միջգերատեսչական խորհուրդ մտնող նախարարությունների համակարգված աշխատանքով, ճշտվել է միասնական ազգային քննությունների, ընդհանուր մագիստրոսային քննությունների և ուսանողների դրամաշնորհային մրցույթի անվտանգ անցկացման կարգը,- այս մասին ասված է՝ Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից տարածած տեղեկատվության մեջ:
Ըստ նրանց, հիվանդությունների վերահսկման և հասարակական առողջության ազգային կենտրոնի հանձնարարականների համաձայն, քննություն հանձնողների և դիտորդների մուտքը յուրաքանչյուր քննչական հատված թույլատրվելու է միայն քննչական տարածքի 50 տոկոսի վրա: Յուրաքանչյուր գրասեղան առջևից հագեցած կլինի թափանցիկ պաշտպանիչ վահանով/պատնեշով, սեղանների միջև հեռավորությունը կլինի առնվազն երկու մետր:
«Նախատեսելով այս ամենը, առողջապահության ոլորտի մասնագետների հանձնարարականների հիման վրա, քննությունների անցկացման կանոնակարգում մտցվել է փոփոխություն. Սեղանների վրա գտնվող պաշտպանիչ վահանների, ջերմասքրինինգի, համապատասխան հեռավարության պաշտպանության և կորոնավիրուսի տարածման կանխարգելման կապակցությամբ բոլոր հանձնարարականների կատարման դեպքում, դիմորդներին հնարավորություն է տրվում քննությունը հանձնել առանց դիմակի»,- ասել են կրթության նախարարությունում:
Ըստ նրանց, բռնազավթված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարության և հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնի (ECDC) հանձնարարականներով հստակեցվել են, որ բնական օդափոխության պայմաններում թույլատրվում է օդորակիչներիօգտագործումը: Միացված օդորակիչների պայմաններում դիմակ կրելը պարտադիր է:
Կրթության նախարարությունում պարզաբանում են, որ օդորակիչների օգտագործումը թույլատրվում է՝ ստորև նշված նորմերի պաշտպանությամբ.
«Օդորակիչ օգտագործելիս անհրաժեշտ է պահպանել.
• ֆիզիկական հեռավարություն
• Պետք է պահպանել ձեռքի հիգիենան
• Շնչառական վարվելակարգը
• Դիմակ պարտադիր կրելու կարգը
• Օդորակիչից դուրս եկող օդը չպետք է ուղղվի մարդկանց ուղղությամբ
• Անհրաժեշտ է պատուհանը մշտապես լինի բաց, քանի որ արգելափակված տարածքում վարակի փոխանցման ռիսկը մեծ է
• Նույն օդի շրջանառությունը չի թույլատրվում
Հարկ է նշել, որ առողջության անվտանգության հետ կապված բոլոր նորմերը պետք է լինեն պահպանված:
2020 թվականի միասնական ազգային քննությունները սկսվելու են հուլիսի 6-ին և ավարտվելու են հուլիսի 25-ին, դրամաշնորհային մրցույթը տեղի կունենա հուլիսի 25-ին, իսկ մագիստրոսի քննությունները կանցկացվեն օգոստոսի 1-ից օգոստոսի 4-ը: