Ճավճավաձեի պողոտայում իրականացրած վերանորոգման աշխատանքներից հետո փոխվում է ավտոմոբիլային տեղաշարժման սխեման
Ճավճավաձեի պողոտայում իրականացրած վերանորոգման աշխատանքներից հետո փոխվում է ավտոմոբիլային տեղաշարժման սխեման

Թբիլիսիի քաղաքապետարանի լրատվությամբ, Ճավճավաձեի պողոտայի վերանորոգման երրորդ փուլի շրջանակներում, այսօրվանից կսահմանափակվի երթևեկությունը:

Կոնկրետ, փետրվարի 23-29-ին կփոխվի երթևեկությունը հետևյալ փողոցներում և ուղղություններով.

Կարգելվի երթևեկությունը Ճավճավաձեի պողոտայից դեպի Կավաձեի փողոց.

Ավալիշվիլի փողոցում երթևեկությունը մնում է երկկողմանի, որտեղից բարձրացող մեքենաները Ճավճավաձեի պողոտայով և Թաքթաքիշվիլիի փողոցով կարող են հայտնվել Փալիաշվիլիի փողոցում:

Թաքթաքիշվիլիի փողոցից դեպի Փալիաշվիլի փողոց երթևեկելը թույլատրվելու է միայն աջ ուղղությամբ:

Արաղիշվիլիի փողոցից երթևեկությունը կարող է շարունակվել միակողմանի, ինչպես ՝ Ռամիշվիլի փողոցի այնպես էլ Ճավճավաձեի պոծոտայի ուղղությամբ:

Ըստ այդմ ՝ Ճավճավաձեի պողոտայում ընթացող վերականգնման ընթացքում ժամանակավորապես փոխվելու է արդեն իսկ սահմանված ՝ N21,51,61,85 ավտոբուսների  և N170 միկրոավտոբուսի ուղղությունները, որոնք Փալիաշվիլիի փողոցում էին հայտնվում Կավսաձեի փողոցով:

N66 ավտոբուսի երթուղին, որը Միրցխուլավայի և Փալիաշվիլիի փողոցներով միանում էր Աբաշիձեի փողոցին, կմիանա Կավսաձեի փողոցին:

«Ճավճավաձեի պողոտայում ներկայումս գործող այլ երթուղիները, որոնք օգտվում են Ավալիշվիլու փողոցից, փոփոխությունների չեն ենթարկվի», – ասված է քաղաքապետարանում:

Թողնել մեկնաբանություն