Ճապոնիայում ուժգին անձրևի հետևանքով զոհվել է երկու մարդ
Ճապոնիայում ուժգին անձրևի հետևանքով զոհվել է երկու մարդ

Ճապոնիայում ուժգին անձրևի հետևանքով զոհվել է երկու մարդ:

Ուժգին անձրևը երկրի հարավային մասում դարձել է ջրհեղեղի և սողանքի պատճառ: Աղետի պատաճռով, իշխանությունը արձակել է 850 հազար մարդու տարհանելու հրաման:

Ջուրը հեղեղել է ավտոճանապարհները և երկաթուղային մայրուղիները: Շրջանում խափանված է երթևեկությունը:

Ճապոնիայի իշխանությունը փրկարարական աշխատանքների համար լրացուցիչ 10 ռազմական զինծառայողի ուղարկել է աղետի գոտի:

Ճապոնացի օդերևութաբանները առաջիկա 24 ժամվա ընթացքում կանխատեսում են ուժգին անձրև երկրի նաև այլ շրջաններում: