Ծղալտուբո գյուղում կկառուցվի նոր հանրային դպրոց
Ծղալտուբո գյուղում կկառուցվի նոր հանրային դպրոց

Ծղալտուբոյի մունիցիպալիտետի Ծղալտուբո գյուղում կկառուցվի նոր հանրային դպրոց:

«Մունիցիպալ զարգացման հիմնադրամն» արդեն հայտարարել է նոր դպրոցի շինարարության-նախագծման մրցույթը: Նոր դպրոցը կծառայի 240 աշակերտի:

Հիմնադրամի տեղեկությամբ, Ծղալտուբո գյուղում հանրային դպրոցի բացակայության պատճառով դպրոցի աշակերտները բաշխվել են բնակելի երեք տներով և ստիպված բարդ պայմաններում ստանալ կրթություն: Նոր դպրոցը կառուցվելուց հետո, Ծղալտուբոն կունենա միջազգային չափանիշներին համապատասխան դպրոց, որտեղ աշակերտները կկարողանան սովորել սարքին ենթակառուցվածքով, բարեկարգ միջավայրում:

«Մունիցիպալ զարգացման հիմնադրամը» 2019-2020 թվականներին իրականացնելու է 150 դպրոցի շինարարություն և վերանորոգում: