Ստինգը դիմում է Եվրամիությանը - չեմ համակերպվում, որ կորցնում եմ ձեզ
Ստինգը դիմում է Եվրամիությանը - չեմ համակերպվում, որ կորցնում եմ ձեզ

Հայտնի բրիտանացի երաժիշտ Ստինգը դեմ է բրեքսիտին: Ինչպես նա հայտարարել է «բլումբերգի» հետ զրույցում, հույս ունի, որ բրեքսիտը չի կայանա, քանզի դա աղետ կլինի Միավորված թագավորության համար:

«Ես չեմ լսել որևէ ադեկվատ կարծիք, թե ինչու է բրեքսիտը լավ և գոյություն ունեն բազմաթիվ պատճառներ, թե ինչու չպետք է անենք դա: Ես հայրենասեր անգլիացի եմ, բրիտանցի և ցանկանում եմ, որ մենք լինենք եվրոպայի մասը»,-հայտարարել է հանրաճանաչ երաժիշտը:

Նրա խոսքերով, նա ստորագրել է այն փաստաթուղթը, որտեղ Բրիտանիայի քաղաքացիները դեմ են հանդես գալիս բրեքսիտին: Չնայած դրան խորհրդարանը չի բավարարել քաղաքացիների պահանջը: