Սկրիպալին թունավորելու համար օգտագործված թույնը հնարավոր է պատրաստված է եղել Մեծ Բրիտանիայում. ԵՄ-ում ՌԴ դեսպան
Սկրիպալին թունավորելու համար օգտագործված թույնը հնարավոր է պատրաստված է եղել Մեծ Բրիտանիայում. ԵՄ-ում ՌԴ դեսպան

Սկրիպալին թունավորելու համար օգտագործված թույնը հնարավոր է պատրաստված է եղել Մեծ Բրիտանիայում,-այս հայտարարությունը BBC-ի հետ զրույցում արել է Վլադիմիր Չիժովը:

Նրա խոսքերով Ռուսաստանը կապ չունի նախկին լրտեսի և նրա դստեր թունավորման հետ, իսկ քիմիական նյութը հնարավոր է պատրաստված լիներ Սոլսբերի քաղաքում գտնվող հետազոտական կենտրոնում:

«Երբ գործ ունեց նյարդապարալիտիկ նյութի հետ, դա պետք է ստուգես հատուկ լաբորատորիայում կամ փորձաքննության կենտրոնում, և ինչպես գիտեք նման կենտրոն կա Սոլսբերիից 12 կիլոմետր հեռավորության վրա»,-հայտարարել է Վլադիմիր Չիժովը:

Արևմուտքը Սկրիպալին թունավորելու մեջ մեղադրում է Ռուսաստանին, վերջինս հերքում է այդ մեղադրանքները:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում հայտարարել են, որ նախկին Խորհրդային Միությունից Մեծ Բրիտանիա են գաղթել բազմաթիվ գիտնականներ, որոնք գիտեին այս քիմիական նյութի պատրատման տեխնոլոգիան: Այստեղից ելնելով, հնարավոր է այդ թույնը պատրաստվեր Մեծ Բրիտանիայում, Չեխիայում, Սլովակիայում, Շվեդիայում և ԱՄՆ-ում: