«Սիթի պարկի» տուգանքները ներվելու են մոտ 6000 մարդու համար
«Սիթի պարկի» տուգանքները ներվելու են մոտ 6000 մարդու համար

Մինչև 6000 տուգանված անձի համար ներվելու է մինչև մեկ միլիոն լարի տուգանք,- այս մասին Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է մայրաքաղաքի կառավարության նիստում:

«Ինչ վերաբերում է «սիթի պարկի» կողմից տուգանված քաղաքացիներին: Մենք խզել ենք պայմանագիրը նշված ընկերության հետ, որի հիմնական պատճառներից մեկը հենց սխալ տուգանքներն էին: Մոտ 6 հազար անձի համար մենք կվերացնեն տուգանքները: Այս համաներման նախաձեռնությունը արդեն ուղարկել ենք խորհրդարանին: Գտնում եմ, որ սա շատ կարևոր քայլ է»,- ասել է Կալաձեն:

Թբիլիսիի քաղաքապետարանը «սիթի պարկ» ընկերության հետ պայմանագիրը խզել է 2018 թվականի ապրիլի 10-ին: