Սիղնաղիի Ջուգաանի գյուղում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել երիտասարդ կնոջը
Սիղնաղիի Ջուգաանի գյուղում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել երիտասարդ կնոջը

Սիղնաղիի պունիցիպալիտետի Ջուգաանի գյուղում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել երիտասարդ կնոջը: Այս մասին տեղեկացնում է Առաջին ալիքի լրագրողը:

Գոյություն ունեցող տեղեկությամբ, երիտասարդ կինը ծանր վնասվել է և ստացել մարմնական բազմաթիվ վնասվածքներ:

Տուժածին շտապ օգնության բրիգադը տեղափոխել են «Արխիմեդեի» կլինիկա, իսկ առողջական վիճակի վատթարացման պատճառով անհրաժեշտ է դարձել նրան տեղափոխել Թբիլիսի:

Նախնական վարկածով, ավտովթարի ժամանակ ավտոմեքենայի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում: Վարորդին տեղափոխել են ոստիկանություն:

Ներքին գորերի նախարարության տեղեկությամբ, հետաքննությունն ընթանում է ՔՕ-ի 276-րդ հոդվածով, որը ենթադրում է տրանսպորտային միջոցի անվտանգության կամ շահագործման կարգի խախտում: