Շվեդիայի ներքին գործերի և արդարադատության նախարար Մորգան Յոհանսոնը հայտարարել է, որ կասկածի տակ չի դնում Վրաստանի այցեգրային ազատականացումը
Շվեդիայի ներքին գործերի և արդարադատության նախարար Մորգան Յոհանսոնը հայտարարել է, որ կասկածի տակ չի դնում Վրաստանի այցեգրային ազատականացումը

Շվեդիայի ներքին գործերի և արդարադատության նախարար Մորգան Յոհանսոնը կասկածի տակ չի դնում Վրաստանի այցեգրային ազատականացումը,-այս հայտարարությունը շվեդ պաշտոնյան արել է, Շվեդիայում այցով գտնվող Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հետ հանդիպումից հետո:

Վրաստանի ներքին գործերի նախարարության լրատվությամբ, Գիորգի Գախարիան այցի շրջանակներում հանդիպումներ է ունեցել Շվեդիայի թագավորության արդարադատության և ներքին գործերի նախարար Մորգան Յոհանսոնի, Շվեդիայի ոստիկանության ազգային կոմիսար Անդերս Թորնբերգի և Շվեդիայի խորհրդարանի փոխնախագահ Բյորն Սոդերի հետ:

Մորգան Յոհանսոնը հանդիպումից հետո հայտարարել է, որ Վրաստանը պատրաստ է Շվեդիայի բանտերում պատիժ կրող Վրաստանի քաղաքացիներին վերադարձնել հայրենիք: Նրա խոսքերով  համապատասխան համաձայնագիրը ձևակերպվելու է մոտ օրերին:

Վրաստանի ներքին գործերի նախարարության լրատվությամբ,  Շվեդիայի ներքին գործերի նախարար Մորգան Յոհանսոնը և Գիորգի Գախարիան, արդեն ստորագրել են համատեղ հայտարարությունը, որի համաձայն, Թբիլիսին և Ստոկհոլմը ստորագրելու են փոխհամագործակցության հուշագիր, երկրների միջև միջազգային հանցագործության դեմ պայքարի ուղղությամբ:

Նշենք, որ Շվեդիայում դատապարտված վրացիներին հայրենիք արտահանձնելու վերաբերյալ բանակցությունները շարունակվում են 10 տարուց ավել, սակայն ինչպես նշել է Մորգան Յոհանսոնը Գիորգի  Գախարիայի հետ հանդիպումից հետո պատկերը փոխվել է և նշված համաձայնագիրը ստորագրվելու է մի քանի օրից:

Թողնել մեկնաբանություն