Դեկտեմբերի 30-ից առ այսօր Շվեդիայում արձանագրվել է կորոնավիրուսի 32 369 նոր դեպք
Դեկտեմբերի 30-ից առ այսօր Շվեդիայում արձանագրվել է կորոնավիրուսի 32 369 նոր դեպք

Դեկտեմբերի 30-ից առ այսօր Շվեդիայում արձանագրվել է կորոնավիրուսի 32 369 նոր դեպք: Այս մասին հայտնում է Գարդիանը՝ հիմնվելով երկրի առողջապահության գործակալության վրա:

Դեկտեմբերի 30-ից առ այսօր Շվեդիայում կորոնավիրուսից մահացել է 258 մարդ: Ընդհանուր առմամբ համավարակը խլել է 8 985 մարդու կյանք: Երկրի առողջապահության գործակալության տվյալներով, Սուրբ ծննդյան տոների վիճակագրությունը պակաս հուսալի է, քանի որ այս պահին երկրում ավելի քիչ հետազոտություններ են արվում կորոնավիրուսի վրա և մահացության մակարդակի հրապարակումը հետաձգվում է:

Շվեդիայում մեկ շնչի հաշվով մահացության մակարդակը երեք անգամ ավելի բարձր է, քան հարևան երկրներում, բայց շատ ավելի ցածր է, քան եվրոպական այլ երկրներում: Երկրում համավարակի սկզբից ի վեր, ընդհանուր առմամբ, կորոնավիրուս է հաստատվել 469 748 մարդու մոտ: