«Շերատոն մետեխի պալաս» հյուրանոցում ընթանում է ավտոճանապարհային վարչության վեց ամսվա հաշվետվության շնորհանդեսը
Շրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարության ավտոճանապարհային վարչությունը ներկայացնում է վեց ամսվա հաշվետվությունը:
Միջոցառումն անցկացվում է «Շերատոն մետեխի պալաս» հյուրանոցում և ավտոճանապարհային վարչության կողմից վեց ամսվա ընթացքում ծավալած գործունեության զեկույցը ներկայացնում են վարչապետ Մամուկա Բախտաձեն, փոխվարչապետ, Վրաստանի շրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարար Մայա Ցքիտիշվիլին և ավտոճանապարհային վարչության նախագահ Իրակլի Քարսելաձեն միասին:
Միջոցառմանը ներկա են խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն, նախարարների կաբինետի և խորհրդարանի անդամներ և դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Շրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարարության տեղեկությամբ, 2019 թվականին աշխատանքներն սկսվել են մեկ կարևորագույն նախագծի շուրջ, ինչպիսին է Ռիկոթիի լեռնանցքը, այս պահի դրությամբ, աշխատանքներն ընթանում են երկու հատվածներում, իսկ մնացած երկու հատվածից առաջին հատվածի մրցութային գործընթացները վերջին փուլում են:
Դրա հետ մեկտեղ, գերատեսչության տեղեկությամբ, 2019 թվականի առաջին կեսին ճանապարհային ենթակառուցվածքի բարելավման համար ծախսվել է աննախադեպ ծավալի գումար՝ 397 838 275 լարի (136.372.082 դոլլար) , իսկ նախորդ տարի նույն ժամանակահատվածում ծախսվել էր 291 602 962 լարի (99.956.453 դոլլար): Համապատասխանաբար, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ ծախսվել է 36.4 տոկոսով ավել գումար:
Զեկույցի համաձայն, մինչև տարեվերջ ավտոճանապարհային վարչությունը վերանորոգելու է 550 կմ ճանապարհ:
Ատոճանապարհային վարչությունը լեռան ճանապարհների նախագծի շրջանակներում միաժամանակ աշխատանքներ է իրականացնում մի քանի ուղղություններով: Աշխատանքներն ակտիվ ընթանում են Սաչխերե-Ռաճա, Բաղդաթ-Աբասթումանի, Սնո-Ջութա-Ռոշկա-Շատիլի-Օմալո-Խադորիի կիրճ-Բածարա-Ախմետայի ուղղություններով, ինչպես նաև նախատեսված է Լենտեխի-Մեստիան կապող ճանապարհի շինարարությունը:
Ենթակառուցվածքի նախարարության տեղեկությամբ, 2019 թվականի առաջին վեց ամսվա ընթացքում հայտարարվել է 228 մրցույթ և կնքվել 541 103 278 լարի (185.480.848 դոլլար) արժողությամբ պայմանագրեր:
Ավտոճանապարհային վարչության 2019 թվականի բյուջեն կազմում է 1 302 050 000 լարի (446.320.227 դոլլար):