Սամտրեդիայում նավթային բազայում հրդեհ է
Սամտրեդիայում նավթային բազայում հրդեհ է

Սամտրեդիայում, Նաչխատաուրիի թաղամասում գտնվող նավթային բազայում հրդեհ էր բռնկվել:

Ինչպես Վրաստանի առաջին ալիքին հայտնել են արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից, տեղում աշխատում է Իմերեթիի  և Սամեգրելոյի մունիցիպալիտետների 14 փրկարարական ջոկատ և մոտ 70 հրշեջ:

Նրանց լրատվությամբ, հրդեհը բռնկվել է վառելիքով լի ավազանում, և այս փուլում հրդեհի տարածման վտանգ չկա:

Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից հայտնում են, որ հրդեհը ներկայումս տեղայնացված է, և ընթանում է հրդեհի մնացած օջախների վերացման աշխատանքներ: