Սամցխե-Ջավախքի շրջանային վարչության շենքի տանիքին հրդեհ է բռնկվել
Սամցխե-Ջավախքի շրջանային վարչության շենքի տանիքին հրդեհ է բռնկվել

Սամցխե-Ջավախքի շրջանային վարչության շենքի տանիքին հրդեհ է բռնկվել:

Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունում, տեղում աշխատում է չորս հրշեջ մեքենա և հրշեջ փրկարարներ: Մոբիլիզացված են նաև շտապ օգնությունը և պարեկային ոստիկանությունը:

Նրանց տեղեկությամբ, տուժածներ չկան, շենքից տարհանվել են բոլոր մարդիկ: