Սալոմե Զուրաբիշվին դեկտեմբերի 3-ին հանդիպելու է Գիորգի Մարգվելաշվիլուն
Սալոմե Զուրաբիշվին դեկտեմբերի 3-ին հանդիպելու է Գիորգի Մարգվելաշվիլուն

Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու և գործող նախագահ Գիորգի Մարգվելաշվիլու հանդիպումը կայանալու է երկուշաբթի, դեկտեմբերի 3-ին,- այս մասին Առաջին ալիքին է հայտնել Լաշա Ժվանիան, ով ղեկավարում է նախագահի վարչությունը:

Նրա հայտարարությամբ, խոսքը վերաբերում է նորընտիր նախագահի երդմնակալությանը, ինչպես նաև գործերը հանձնելու հարցին:

«Ինչ վերաբերում է երդմնակալությանը, երկուշաբթի կայանալու է նորընտիր նախագահի և գործող նախագահի հանդիպումը: Հավանաբար, ստեղծվելու է հանձնման խումբ և քննարկվելու են երդմնակալության մանրամասնները, որը, ինչպես տեղյակ ենք, կայանալու է դեկտեմբերի 16-ին»,- հայտարարել է Լաշա Ժվանիան, ով Առաջին ալիքին հայտնել է, որ նախագահի վարչությունը ղեկավարելու առնչությամբ, Սալոմե Զուրաբիշվիլիից արդեն ստացել է առաջարկ:

Գիորգի Մարգվելաշվիլին նոյեմբերի 29-ին Սալոմե Զուրաբիշվիլուն շնորհավորել էր նախագահական ընտրություններում հաղթանակի առթիվ և հայտարարել, որ երբ Սալոմե Զուրաբիշվիլին անվանի պատասխանատու անձին, նախագահի վարչությունը պատրաստ է համագործակցել գործի հանձնման շուրջ: