Սալոմե Զուրաբիշվիլին ողջունում է Կախա Կալաձեի որոշումը Վակեի այգում հյուրանոց չկառուցելու մասին
Սալոմե Զուրաբիշվիլին ողջունում է Կախա Կալաձեի որոշումը Վակեի այգում հյուրանոց չկառուցելու մասին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ողջունում է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի կողմից կայացված որոշումը, ըստ որ, Վակեի այգում հյուրանոց չի կառուցվի: Այս մասին տեղեկություն է տարածում նախագահի մամլո ծառայությունը:

«Նախագահը շնորհավորում թբիլիսեցիներին՝ նշված խնդրի լուծման առթիվ և շնորհակալություն հայտնում քաղաքացիական հանրությանը՝ խնդրի լուծմանը մասնակցելու և ակտիվ ներգրավվելու համար»,- նշված է նախագահի հայտարարությունում:

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ «Բուդապեշտ» հյուրանոցի սեփականատիրոջ հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Վակեի այգում հյուրանոց չի կառուցվի: