Սալոմե Զուրաբիշվիլին Մարիամ Քվրիվիշվիլու հետ քննարկել է ներքին զբոսաշրջության զարգացմանը վերաբերող հարցեր
Սալոմե Զուրաբիշվիլին Մարիամ Քվրիվիշվիլու հետ քննարկել է ներքին զբոսաշրջության զարգացմանը վերաբերող հարցեր

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր Զբոսաշրջության ազգային վարչության ղեկավար Մարիամ Քվրիվիշվիլու հետ քննարկել է ներքին տուրիզմի զարգացմանը վերաբերող հարցեր:

Հանդիպումը կայացել է նախագահի նստավայրում, Օրբելիանիի պալատում:

Նախագահի վարչության փոխանցմամբ, հանդիպմանը խոսքը վերաբերել է երկրում ներքին զբոսաշրջության զարգացման ներուժին, զբոսաշրջության սեկտորին ներգրավված մասնավոր բիզնեսի աջակցության հնարավորություններին, քանի որ ինչպես հայտնի է, կորոնավիրուսի ժամանակաշրջանում առանձնապես վնասներ է կրել զբոսաշրջության ոլորտը:

Ինչպես նշել է Մարիամ Քվրիվիշվիլին հանդիպման ավարտից հետո, նախագահի հետ քննարկել են արտասահմանի քաղաքացիների երկիր մուտք գործելու մոտեցումներն այն հինգ երկրների քաղաքացիների և ռեզիդենտների համար, որոնց համար Վրաստանն առանց նախապայմանների բացել է սահմաննները:

Վրաստանի նախագահը ներքին զբոսաշրջության քարոզարշավի շրջանակներում արդեն այցելել է Վրաստանի մի քանի շրջաններ և հասարակությանը Վրաստանում ճամփորդելու կոչ արել: