Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպումներ է անցկացնում Սամցխե-Ջավախքում
Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպումներ է անցկացնում Սամցխե-Ջավախքում

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպումներ է անցկացնում Սամցխե-Ջավախքի շրջանում:

Նախագահը շրջան այցն սկսել է Ախալցխայում տեղի իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումով: Հանդիպմանը ներկա էին նահանգապետը, քաղաքապետներ և մեծամասնական պատգամավորները:

Տեղի իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո Սալոմե Զուրաբիշվիլին շրջանների հզորացմանը նպաստելու և վրացական արտադրանքին աջակցելու նպատակով այցելելու է Սամցխե-Ջավախքում գործող ընկերություններ և հանդիպելու՝ «Արտադրիր Վրաստանում» պետական ծրագրին ներգրավված ձեռնարկատերերին:

Վաղը, նախագահն Ախալքալաքում, տոնական պայմաններում, բացելու է վրացական այբուբենով նկարազարդված պատը և տեղի բնակչությանը դիմելու խոսքով:

«Մայրենի լեզվի» օրվա առթիվ Սալոմե Զուրաբիշվիլին պարգևատրելու է Զուրաբ Ժվանիայի անվան պետական վարչարարության դպրոցի գերազանց շրջանավարտներին և հայտարարելու՝ մրցույթում հաղթող դպրոցի աշակերտներին:

Սամցխե-Ջավախքի շրջանում նախատեսված են հանդիպումներ տեղի բնակչության հետ: