«Ryanair»-ը Վրաստանում չվերթները մեկնարկում է նոյեմբերից, Թբիլիսի-Միլան տոմսի գինն սկսվում է 19.99 եվրոյից
«Ryanair»-ը Վրաստանում չվերթները մեկնարկում է նոյեմբերից, Թբիլիսի-Միլան տոմսի գինն սկսվում է 19.99 եվրոյից

«Ryanair» ավիաընկերության պաշտոնական կայքէջում Վրաստան չվերթների մասին տեղեկությունն ավելանում է հետզհետե: Այս պահի դրությամբ, տոմսերը արդեն նշված են Թբիլիսիից Միլանի Բերգամո օդանավակայանի ուղղությամբ:

Առաջին չվերթն իրականացվելու է նոյեմբերի 6-ին և դրա արժեքն սկսվում է 19.99 եվրոյից: Չվերթներն իրականացվելու են շաբաթը չորս անգամ հաճախականությամբ:

Գոյություն ունեցող տեղեկությամբ, Թբիլիսիից այս պահի դրությամբ «Ryanair»-ը չվերթ կիրականացնի միայն Միլանի ուղղությամբ, իսկ Քութաիսիից՝ Իտալիայի Բոլոնիա և Ֆրանսիայի Մարսել քաղաքներ:

Վրացական կողմի և իռլանդական փոքր բյուջե ունեցող «Ryanair» ավիաընկերության միջև այսօր կնքվելու է փոխհամագործակցության մասին պայմանագիր:

Էկոնոմիկայի նախարարության տեղեկությամբ, փաստաթուղթն ստորագրվելու է 14:00-ին, կառավարության վարչությունում: