Վրացական կողմի և «Ryanair» ավիաընկերության միջև այսօր կնքվելու է պայմանագիր
Վրացական կողմի և «Ryanair» ավիաընկերության միջև այսօր կնքվելու է պայմանագիր

Վրացական կողմի և իռլանդական փոքր բյուջե ունեցող «Ryanair» ավիաընկերության միջև այսօր կնքվելու է փոխհամագործակցության մասին պայմանագիր:

Էկոնոմիկայի նախարարության տեղեկությամբ, փաստաթուղթն ստորագրվելու է 14:00-ին, կառավարության վարչությունում:

Փոխհամագործակցության մասին պայմանագիրն ստորագրելու են էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության «Վրաստանի օդանավակայանների միության» տնօրեն Գիորգի Չոգովաձեն և «Ryanair»-ի կոմերցիոն տնօրեն Դևիդ Օ Բրայենը:

Միջոցառմանը ներկա է գտնվելու նաև էկոնոմիայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան:

Աշխարհի խոշորագույն և փոքր բյուջե ունեցող ավիաընկերություններից մեկը Վրաստանից ուղիղ չվերթներ կիրականացնի Եվրոպայի ուղղությամբ՝ Թբիլիսիի և Քութաիսիի օդանավակայաններից: