«Ռուսթավի 2»-ի դատարանի որոշումը պետք է կատարվի արդար, առանց քաղաքական միջամտության. Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանատուն
«Ռուսթավի 2»-ի դատարանի որոշումը պետք է կատարվի արդար, առանց քաղաքական միջամտության. Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանատուն

Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը արձագանքել է Ստրասբուրգի դատարանի կողմից, «Ռուսթավի 2»-ի գործի հետ կապված որոշմանը:

Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է դեսպանատան ֆեյսբուքի էջին:

Հայտարարությունում նշված է, որ դատարանի վճիռը պետք է կատարվի արդար, առանց քաղաքականության և պետք է ապահովվի մամուլում կարծիքների բազմության հնարավորությունը:

«Մենք ուշադիր հետևում ենք մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից «Ռուսթավի 2»-ի գործով, հուլիսի 18-ի որոշման շուրջ ստեղծված իրավիճակին: Խոսքի ազատությունը և մամուլի ազատությունը ժողովրդավարության հիմքն է: Մենք կոչ ենք անում, որ դատարանի վճիռը կատարվի արդար, առանց քաղաքականացվածության և ապահովվի մամուլում կարծիքների բազմության հնարավորությունը:

Ամերիկայի Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել Վրաստանում խոսքի ազատությանը և բազմապիսի մամուլի միջավայրի պահպանման գործում»,-ասված է դեսպանատան հայտարարության մեջ: