Ռուսաստանի պատրիարքը ներգրավվել է Արչիլ Տատունաշվիլիի աճյունի փոխանցման գործընթացին. Վրաստանի պատրիարքարան
Ռուսաստանի պատրիարքը ներգրավվել է Արչիլ Տատունաշվիլիի աճյունի փոխանցման գործընթացին. Վրաստանի պատրիարքարան

Վրաստանի պատրիարքարանը Ռուսաստանի պատրիարքարանից ստացել է լրատվություն, առ այն, որ Ռուսաստանի պատրիարքը ներգրավվել է Արչիլ Տատունաշվիլիի աճյունի փոխանցման գործընթացին,-այս մասին ասված է Վրաստանի պատրիարքարանի կողմից տարածված հայտարարությունում:

«Մեզ հետ կապ են հաստատել Ռուսաստանի պատրիարքարանից և ասել, որ նամակը, որը Վրաստանի կաթողիկոս պատրիարքը հղել էր Համայն Ռուսաստանի պատրիարքին, արդեն փոխանցվել է Բուլղարիայում այցով գտնվող Կիրիլ պատրիարքին:

Ռուսաստանի պատրիարքը հայտարարել է, որ գերանաշնորհ Իլիա երկրորդի խնդրանքով ներգրավվել է Արչիլի աճյունի վրացական կողմից փոխանցման գործողությանը և փորձելու է այդ գործընթացները ավարտել  կարճ ժամկետում:

Գոյություն ունեցող լրատվությամբ, Արչիլ Տատունաշվիլիի դին տարել են փորձաքննության և նրա աճյունը Վրաստան է տեղափոխելու Կարմիր Խաչը»,-նշված է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունում: