Ռիղեի այգում էքսկուրսավարները անց են կացնում ցույց-ֆլեշմոբ
Ռիղեի այգում էքսկուրսավարները անց են կացնում ցույց-ֆլեշմոբ

«Մենք գոյատևում ենք զբոսաշրջությունով» – այս կարգախոսով Ռիղեի այգում էքսկուրսավարները անց են կացրել ցույց-ֆլեշմոբ:

Ցուցարարները բացել են գունավոր հովանոցներ և դրանով միացել են հունգարացի գործընկերների ֆլեշմոբին, որոնք հավաքվել էին Բուդապեշտի կենտրոնում և խորհրդանշական ցույցով փորձել են կենդանացնել զբոսաշրջությունը:

Նրանց խոսքով, հովանոցը նրանց հիմնական ատրիբուտներից մեկն է, և գունավոր հովանոցների միջոցով ցանկանում են գունեղ դարձնել, առանց զբոսաշրջիկ մնացած քաղաքը:

Էքսկուրսավարները Ռիղեյի այգում սպասում են համաքաղաքացիներին և մայրաքաղաքում մնացած հյուրերին, որից հետո ծրագրում են անց կացնել անվճար էքսկուրսիա:

Ըստ ցուցարարների, զբոսաշրջության դադարեցումը անորոշ ժամանակով բազմաթիվ մարդկանց թողել է առանց եկամուտի: Նրանց խոսքով, շատերը ստացել են պետության կողմից տրամադրվող 300 լարի օգնությունը:

Բացի Թբիլիսիից, նման պերֆորմանսներ են անցկացվում Քութաիսիում և Բաթումում: