Ռեջեփ Թայիփ Էրդողանի հիմնական մրցակից Մուհարեմ Ինջեն ճանաչել է իր պարտությունը
Ռեջեփ Թայիփ Էրդողանի հիմնական մրցակից Մուհարեմ Ինջեն ճանաչել է իր պարտությունը

Ռեջեփ Թայիփ Էրդողանի հիմնական մրցակիցը, ընդիմադիր «հանրապետական ժողովրդական կուսակցության» թեկնածու Մուհարեմ Ինջեն ճանաչել է իր պարտությունը: Այս մասին Ինջեն հայտարարել է Անկարայում, մամլո ասուլիսի ժամանակ:

Մուհարեմ Ինջեն ընտրություններին հավաքել է 31 տոկոս ձայն: Քաղաքական գործչի խոսքերով, պաշտոնական արդյունքները համարյա չեն տարբերվել իր կուսակցության կողմից ձայների հաշվվման արդյունքում ստացված արդյունքներից:

Ինջեն կոչ է արել Էրդողանին ավարտել «պառակտման ռիտորիկան» և դառնալ ազգի նախագահ և ոչ միայն սեփական ընտրողներինը:

Հունիսի 24-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում, Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստացել է քվեների 52 տոկոսը:

Ինչ վերաբերում է խորհրդարանական ընտրություններին, երկրի 600 մանդատ ունեցող գերագույն օրենսդրական մարմնում, 343 տեղով մեծամասնություն է կազմել ժողովրդական դաշինքը, իշխող «արդարության և զարգացման կուսակցությունը» ստացել է քվեների 42,5 տոկոսը, իսկ «ազգային շարժում» կուսակցությունը հավաքել է 11,1 տոկոս ձայն:

Պատմական ընտրություններից հետո երկիրը անցնում է կառավարման նախագահական մոդելի, որը նախատեսում է Ռեջեփ Թայիփ Էրդողանի իրավասությունների ընդլայնում: