Ռեջեփ Թայիփ Էրդողան. Թուրքիան Վրաստանը տեսնում է որպես տարածաշրջանային համագործակցության բանալի
Ռեջեփ Թայիփ Էրդողան. Թուրքիան Վրաստանը տեսնում է որպես տարածաշրջանային համագործակցության բանալի

Թուրքիան Վրաստանը տեսնում է որպես տարածաշրջանային համագործակցության բանալի, – Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ մամուլի ասուլիսում ասաց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Էրդողանի խոսքով, նրանք կիսել են նաև իրենց տեսակետները տարածաշրջանային հարցերի վերաբերյալ:

Մենք հավատում ենք, որ կարող ենք իրականացնել տարբեր աշխատանքներ, որոնք կամրապնդեն և կբարձրացնեն մեր տարածաշրջանի նշանակությունն ու խաղաղությունը: Այս համատեքստում շատ կարևոր է Ադրբեջանի հետ եռակողմ համագործակցությունը: Մենք՝ Թուրքիան, աջակցում ենք բոլոր տեսակի եռակողմ համագործակցությանը՝ լինի դա Վրաստան-Ադրբեջան-Հայաստան, թե Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա: Մենք նաև որոշեցինք հնարավորինս արագ անցկացնել գերագույն ռազմավարական խորհրդի նիստ: Օգտագործելով առկա մեխանիզմները՝ մենք շարունակում ենք ամուր քայլեր ձեռնարկել:

Եվ վերջում, նկատի ունենալով դա, հույս եմ հայտնում ու վստահ եմ, որ մեր տեսակետները և հանդիպումը կնպաստեն և կզարգացնեն մեր միջև առկա հարաբերությունները», – ասաց Էրդողանը: