Փաստաբանը հաստատում է, որ իրավապահները ձերբակալել են Միխեիլ Կալանդիային
Փաստաբանը հաստատում է, որ իրավապահները ձերբակալել են Միխեիլ Կալանդիային

Խորավայի փողոցում անչափահասների սպանության գործով ձերբակալել են Միխեիլ Կալանդիային: Այս մասին առաջին ալիքի հետ զրույցում ասել է Միխեիլ Կալանդիայի փաստաբան, Անա Կոտետիշվիլին:

Տարածված լրատվությամբ, ժամը 12:00-ին այս գործով ՆԳՆ-ում տեղի է ունենալու ասուլիս:

Բողոքարկիչ դատարանը Խորավայի փողոցում անչափահասների սպանության գործով վճիռը հայտարարել է երեկ: Դատարանը անչափահաս Դավիթ Սարալիձեի խմբովի կանխամտածված սպանության մեջ Գ. Ջ.-ին ճանաչել է մեղավոր: Ինչ վերաբերում է Գ. Բ.-ին, նրա դեմ մեղադրող կողմի հայցը չի բավարարվել և նրան Դավիթ Սարալիձեի սպանության գործում բողոքարկիչ դատարանը ճանաչել է անմեղ: Բողոքարկիչ դատարանը ուժի մեջ է թողել քաղաքային դատարանի որոշումը Լևան Դադունաշվիլիի սպանության կապակցությամբ և մեղավոր ճանաչել Գ. Բ.-ին: Դրա հետ մեկտեղ, փոխվել է նրանց պատժի չափսը և սահմանել 11-11 տարով ազատազրկում:

Վճիռը կայացնելուց հետո հայտարարություն են արել ներքին գործերի նախարարությունում: ՆԳ փոխնախարար Վլադիմեր Բորցվաձեն արտակարգ ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ գերատեսչությունը աշխատում է սպանության հետ կապ ունեցող այլ անձանց մասնակցությունը հաստատելու ուղղությամբ:

Թողնել մեկնաբանություն