Փարիզում պայթյունի հետևանքով տուժել է առնվազն 20 մարդ, նրանցից երկուսի վիճակը ծանր է (ֆոտո)
Փարիզում պայթյունի հետևանքով տուժել է առնվազն 20 մարդ, նրանցից երկուսի վիճակը ծանր է (ֆոտո)

Փարիզում պայթյունի հետևանքով տուժել է առնվազն 20 մարդ: Նրանցից երկուսի առողջական վիճակը ծանր է:

Ֆրանսիայի մայրաքաղաքի կենտրոնական մասում տեղի ունեցած պայթյունի ժամանակ շենքի մի մասը փլուզվել է և այրվել: Դեպքը տեղի է ունեցել 09:00-ին:

Վնասվել է մերձակայքի մի քանի ավտոմեքենա, կան տուժածներ:

Տեղի ոստիկանության տեղեկությամբ, պայթյունը տեղի է ունեցել հավանաբար, բնական գազի արտահոսքի պատճառով:

Դեպքի վայրում աշխատում է հրշեջ ծառայության ավելի քան 140 աշխատակից:

Ավերված շենքերի լուսանկարները տարածվել են սոցիալական ցանցում: