Փարիզում ընտանեկան բռնության դեմ կայացել է բողոքի ցույց
Փարիզում ընտանեկան բռնության դեմ կայացել է բողոքի ցույց

Ֆրանսիայի մայրաքաղաքում տասնյակ հազարավոր մարդիկ բողոքել են ընտանեկան բռնության դեմ: Ցուցարարները, մանուշակագույն գույնի պաստառներով, երթով գնացել են Փարիզի օպերայից դեպի կենտրոնական հրապարակ:

Բողոքի ցույցին մասնակցել է մոտ 49 հազար մարդ: «Համերաշխություն ամբողջ աշխարհի կանանց»,- ցույցի ընթացքում վանկարկում էին ցուցարարները:

«Reuters»-ը գրում է, որ այս տարի Ֆրանսիայում ավելի քան 130 կին է սպանվել ընտանեկան բռնության արդյունքում: Բողոքի ակցիան կենտրոնական հրապարակում ավարտվել է համերգով: