Փարավանիի լեռնանցքում և Բորջոմի-Անդեզիտ հատվածում ազատ է կցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը
Փարավանիի լեռնանցքում և Բորջոմի-Անդեզիտ հատվածում ազատ է կցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը

Վրաստանի շրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարության ավտոճանապարհային վարչության տեղեկությամբ, անցկացված մաքրման աշխատանքների արդյունքում, Փարավանիի լեռնանցքում ազատ է կցորդիչով և կիսակցորդիչով ավտոտրանսպորտի երթևեկությունը:

Այս պահի դրությամբ, Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդայի (Փարավանիի լեռնանցք) ավտոճանապարհին բոլոր տիպի ավտոտրանսպորտի համար երթևեկությունն ազատ է:

Կցորդիչով տրանսպորտի երթևեկությունը վերականգնվել է նաև Բորջոմի-Բակուրիանի-Ախալքալաքի ավտոճանապարհի կմ1-կմ31 (Բորջոմի-Անդեզիտ) հատվածում և բոլոր տիպի ավտոտրանսպորտի համար տեղաշարժն ազատ է: