Պետք է ամեն ինչ անենք, որ կարիք չլինի կիրառել նմանատիպ տնտեսական սահմանափակումներ. Գիորգի Գախարիա
Պետք է ամեն ինչ անենք, որ կարիք չլինի կիրառել նմանատիպ տնտեսական սահմանափակումներ. Գիորգի Գախարիա

Եթե ​​մենք կարողացանք տարին ավարտել մինուս 4 տոկոսով և ութ ու կես տոկոս դեֆիցիտով, հաշվի առեք, որ վերականգնման ժամանակահատվածը բավականին կարճ կտևի: Բայց սա շատ լավատեսական սցենար է: Իրականում, մենք պետք է անենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի խուսափենք տնտեսական այսպիսի սահմանափակումներից: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ ի պատասխան օրենսդիրների հարցերին:

Վարչապետի խոսքով, անհրաժեշտ է ներդրումներ կատարել առողջապահության համակարգում:

«Ավելի լավ է 100-150 միլիոնի ներդրում կատարել առողջապահության համակարգում: Բերեմ օրինակ՝ բացի այն, որ անհրաժեշտ է ստեղծել ցանցային լաբորատորիաներ: Ոչ միայն պետությունը, օրինակ, տիկին Էկայի առաջարկն էր, որ բոլոր խոշոր բազմապրոֆիլ լիցենզավորված հիվանդանոցներն ունենան «Պի Սի Ար» թեստի մեկ սարք: Լավ կլինի համարել, որ մենք կանենք ամեն ինչ, որպեսզի որևէ պայմաններում չվտանգենք մեր քաղաքացիների կյանքը և հիմա անենք ամեն ինչ, որպեսզի ադապտացման ժամանակահատվածը լինի արդյունավետ և կառավարենք ճգնաժամը: Եթե միաժամանակ ունենանք 500-600 վարակակիր, կարողանանք նրանց բուժենք և չփակենք տնտեսությունը: Սա է մեր նպատակը», – հայտարարել է Գիորգի Գախարիան:

 

Հեղինակ՝   Անժելլա Սարոյան