Պայմանավորվել ենք, որ բարելավելու ենք ՆԱՏՕ-Վրաստան էական փաթեթը, դաշնակիցները խոստացել են հատկացնել հավելյալ ռեսուրսներ. Ռոուզ Գոտմյոլեր
Պայմանավորվել ենք, որ բարելավելու ենք ՆԱՏՕ-Վրաստան էական փաթեթը, դաշնակիցները խոստացել են հատկացնել հավելյալ ռեսուրսներ. Ռոուզ Գոտմյոլեր

Պայմանավորվել ենք, որ բարելավելու ենք ՆԱՏՕ-Վրաստան էական փաթեթը, դաշնակիցները խոստացել են հատկացնել հավելյալ ռեսուրսներ,- այս մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոզ Գոտմյոլերը հայտարարել է ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստից հետո:

«Մենք ողջունել ենք Վրաստանի կողմից գրանցած առաջընթացը բարեփոխումների ճանապարհին: Դուք կարողացաք բարեփոխումներ իրականացնել պաշտպանության ոլորտում և զգալի առաջընթաց գրանցել ռազմական ծախսերի առումով: Մենք կոչ ենք անում ձեզ շարունակել այս ճանապարհը»,- հայտարարել է Ռոզ Գոտմյոլերը:

Էական փաթեթի թարմացման հարցի մասին խոսվում է նաև ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի համատեղ հայտարարության մեջ:

«ՆԱՏՕ-ն և Վրաստանը պատրաստ են խորացնել համագործակցությունը: հիմնվելով վերջին հինգ տարվա հաջողության վրա, դաշնակիցները որոշել են, որ 2020 թվականին ՆԱՏՕ-ն և Վրաստանը պետք է թարմացնեն էական փաթեթը», – ասված է ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի համատեղ  հայտարարության մեջ: