Պատվաստանյութի մեկնարկը համավարակի դեմ պայքարում կարևորագույն հաջողություն է. Մարկ Քլեյթոն
Պատվաստանյութի մեկնարկը համավարակի դեմ պայքարում կարևորագույն հաջողություն է. Մարկ Քլեյթոն

Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան, Մարկ Քլեյթոնը արձագանքում է Վրաստանում «կովիդ 19»-ի դեմ պատվաստումների գործընթացի մեկնարկին:

Դեսպանի խոսքով, պատվաստումների մեկնարկը կարևոր ձեռքբերում է համավարակի դեմ պայքարում:

«Վրաստան «Կովաքս» հարթակի միջոցով բերվել է «կովիդ 19»-ի դեմ պատվաստանյութերի առաջին չափաբաժինը: «Կովաքսը» նպատակ ունի պատվաստանյութերը մատչելի դարձնել բոլորի համար: Հպարտ եմ, որ Մեծ Բրիտանիան «Կովաքսի» ամենամեծ ներդրողն է: Պատվաստումը կարևոր ձեռքբերում է համավարակի դեմ պայքարում», – Թվիթերում գրել է Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Մարկ Քլեյթոնը: