ՊԱԾ-ը կաշառք վերցնելու գործում օգնելու մեղադրանքով ձերբակալել է Վակեի գամգեբելիի տեղակալին
ՊԱԾ-ը կաշառք վերցնելու գործում օգնելու մեղադրանքով ձերբակալել է Վակեի գամգեբելիի տեղակալին

Պետական անվտանգության ծառայության հակակոռուպցիոն գործակալության աշխատակիցները, անցկացված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում, հատկապես մեծ քանակությամբ կաշառք վերցնելու գործում օգնելու մեղադրանքով ձերբակալել են Թբիլիսիի մունիցիպալիտետի քաղաքապետարանի Վակեի շրջանի գամգեբելիի տեղակալ Թեյմուրազ Չոչուային:

«Հետաքննությունը բացահայտել է, որ Թեյմուրազ Չոչուան Ծղալտուբոյի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նախագահ Գրիգոլ Իվանեիշվիլուն ծանոթացրել է արտասահմանցի գործարարի հետ, ով հետաքրքրված էր Ծղալտուբոյում գտնվող սակրեբուլոյի նախկին շենքի գնմամբ: Գրիգոլ Իվանեիշվիլին գործարարին խոստացել է նշված շենքը նախնական պայմանավորված գնով աճուրդի հանել և նշված աճուրդի միջոցով նրան օգնել գնել շենքը, որի դիմաց կաշառքի տեսքով պահանջել է 250 000 լարի գումար»,- հայտարարում են ՊԱԾ-ում:

Հետաքննությունը վարում է Պետական անվտանգության ծառայության հակակոռուպցիոն գործակալությունը: