Պատանդների, իրավապահների և շարքային քաղաքացիների անվտանգության պաշտպանության նպատակով, ՆԳՆ-ը լրատվամիջոցներին և բջջային օպերատորներին կոչ է անում Զուգդիդից անջատել լայվ-ազդանշանը
Պատանդների, իրավապահների և շարքային քաղաքացիների անվտանգության պաշտպանության նպատակով, ՆԳՆ-ը լրատվամիջոցներին և բջջային օպերատորներին կոչ է անում Զուգդիդից անջատել լայվ-ազդանշանը

Ներքին գործերի նախարարությունը լրատվամիջոցներին կոչ է անում, Զուգդիդիից, որտեղ հարձավողը պատանդներ է վերցրել, դադարեցնել լայվ – ազդանշանը,- այս մասին ՆԳ փոխնախարար Կախա Սաբանաձեն հայտարարել է ճեպազրույցի ժամանակ, որտեղ խոսել է Զուգդիդում ընթացող հատուկ միջոցառումների մասին:

Նրա խոսքով, պատանդների, իրավապահների և շարքային քաղաքացիների անվտանգության պաշտպանության նպատակով, ինչպես նաև ոստիկանական միջոցառումների արդյունավետ կատարման համար, պետք է անջատվի լայվ-ազդանշանը:

«Զուգդիդում գործ ունենք շատ ծանր դեպքի հետ, մեր քաղաքացիներին պատանդ են վերցրել: Ահազանգ ստանալուն պես հետաքննություն է սկսվել, ձեռնարկվում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Ներքին գործերի նախարարությունը անում է առավելագույնը, որպեսզի պաշտպանված լինի Զուգդիդում պատանդ վերցված քաղաքացիների առողջությունն ու անվտանգությունը և ժամանակին տեղի ունենա նրանց ազատումը: Ցավոք, եղել են դեպքեր, երբ մի քանի լրատվամիջոցներ ուղիղ եթերում միացրել է հանցագործին, ինչը ուղղակիորեն սպառնում է իրավապահ մարմինների գործունեությանը և միջոցառումների իրականացման արդյունավետությանը: Ուստի մենք կտրականապես պահանջում ենք բոլոր լրատվամիջոցներից, այդ թվում բջջային կապի օպերատորներից, անջատել ուղիղ ազդանշանը ՝ պատանդների, իրավապահների և շարքային քաղաքացիների անվտանգությունը պաշտպանելու, ինչպես նաև ոստիկանական միջոցառումների արդյունավետ իրականացնելու համար: Հակառակ դեպքում պետությունն իրեն իրավունք է վերապահում օգտագործել օրենքով նախատեսված բոլոր լծակները`դա ապահովելու համար»,- հայտարարել է Սաբանաձեն: