Պաշտպանության նախարարի որոշմամբ, բազմազավակ զինծառայողի ընտանիքին կփոխանցվի բնակարան
Պաշտպանության նախարարի որոշմամբ, բազմազավակ զինծառայողի ընտանիքին կփոխանցվի բնակարան

Պաշտպանության նախարար Լևան Իզորիայի որոշմամբ, 8 զավակ ունեցող ռազմական զինծառարողի ընտանիքին կփոխանցվի բնակարան,- այս մասին տեղեկություն է տարածել պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը:

Գերատեսչության տեղեկությամբ, Լևան Իզորիան այցելել է Ախալքալաք, բազմազավակ զինծառայող, կապիտան Բեսիկ Մելիքիձեի ընտանիք:

«Վրացի սպայի 7-րդ և 8-րդ զավակները երկվորյակներ են: Ընտանիքին ծանոթանալիս և կապիտան Մելիքիձեի հետ զրուցելիս նախարարը տեղում կայացրել է որոշում, որ պաշտպանության գերատեսչությունը նրա համար կգնի բնակարան:

Կապիտան Բեսիկ Մելիքիձեն այժմ գործուղման է Ախալքալաքում և ընտանիքի հետ ապրում է վարձով: