Պաշտոնական այցով Բրյուսելում գտնվող Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան, Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական դիմակայության վերաբերյալ տարածել է հայտարարություն
Պաշտոնական այցով Բրյուսելում գտնվող Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան, Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական դիմակայության վերաբերյալ տարածել է հայտարարություն

Պաշտոնական այցով Բրյուսելում գտնվող Գիորգի Գախարիան, Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական դիմակայության վերաբերյալ տարածել է հայտարարություն:

«Ադրբեջանի և Հայաստանի միջև հերթական ռազմական առճակատման արդյունքում ստեղծվել է ծանր իրավիճակ, կան մեծ թվով զոհեր և, ցավոք, մինչ այժմ հնարավոր չէ ռազմական գործողությունների դադարեցում և երկխոսության վերսկսում:

Բոլորս էլ հասկանում ենք, որ իրավիճակի հետագա սրումը խիստ բացասական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի անվտանգության վրա:

Մենք մեկ անգամ ևս կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և միջազգային դերակատարներին, առավելագույնս օգտվել իրենց հնարավորություններից, էսկալացիայի դադարեցման և երկխոսությունը վերսկսելու համար:

Ինչպես գիտեք, մեր երկիրը բարիդրացիական հարաբերություններ ունի երկու երկրների ՝ Ադրբեջանի և Հայաստանի հետ:

Պատմականորեն, Վրաստանում բնակվող մեր ադրբեջանցի և հայ քաղաքացիները միշտ մեծ դեր են խաղացել մեր երկրի, ինչպես նաև ընդհանուր առմամբ տարածաշրջանի զարգացման և ամրապնդման գործում: Միևնույն ժամանակ, նրանց խաղաղ գոյակցությունը լավ օրինակ է այն բանի, որ վրացիները, հայերն ու ադրբեջանցիները ներուժ ունեն ամբողջ Հարավային Կովկասը դարձնել խաղաղության և զարգացման տարածք:

Մեր ընդհանուր շահն է, հնարավորինս արագ խաղաղություն հաստատել տարածաշրջանում: Վրաստանը պատրաստ է աջակցել այս գործընթացին ամեն կերպ, այդ թվում` Թբիլիսիում հակամարտող կողմերի ներկայացուցիչների հանդիպումը հյուրընկալելու համար»,- ասել է Գիորգի Գախարիան, որը պաշտոնական այցով գտնվում է Բրյուսելում: