Օթխոզորիա-Տատունաշվիլի ցուցակին պետք է ավելանան Ռուսաստանի իշխանության բարձրպաշտոնյաների ազգանունները. Մարիամ Ջիշկարիանի
Օթխոզորիա-Տատունաշվիլի ցուցակին պետք է ավելանան Ռուսաստանի իշխանության բարձրպաշտոնյաների ազգանունները. Մարիամ Ջիշկարիանի

Ինտերպոլով միայն Դավիթ Գուրծիևը և Ալիկ Տաբոևը չպետք է հետախուզվեն: Կարծում ենք, Օթխոզորիա-Տատունաշվիլու ցուցակը պետք է ընդլայնվի, քննությունը պետք է շարունակվի և հասնի իր եզրահանգմանը,- այս մասին Առաջին ալիքի լրագրողներին է հայտնել «Էմպաթիա» կտտանքների զոհերի վերականգնողական կենտրոնի նախագահ Մարիամ Ջիշկարիանին:

Ինչպես նա նշել է, Օթխոզորիա-Տատունաշվիլու ցուցակը պետք է ընդլայնվի և դրանում պետք է ընդգկրվեկ Ցխինվալիում անցկացված փորձաքննության մասնակից անձինք:

Նրա խոսքով, «Էմպաթիայի» փորձաքննության մեջ հստակ գրված է, որ ռուսական փորձաքննության վրա հենվել չի կարելի, դրա մեջ կան բազմաթիվ անճշտություններ և անհամապատասխանություններ:

«Մի քանի մարդու ներառումը Օթխոզորիա-Տատունաշվիլու ցուցակում, շատ ծիծաղելի է: Այդ ցուցակը պետք է ընդլայնվի: Ցուցակին պետք է ավելանան դե ֆակտո իշխանության և Ռուսաստանի իշխանության բարձրպաշտոնյաների ազգանունները»,- նշել է Մարիամ Ջիշկարիանին:

 

Թողնել մեկնաբանություն