Ոստիկանությունը երեք ամսում բացահայտել է սեռական ոտնձգության 11 դեպք
Ոստիկանությունը երեք ամսում բացահայտել է սեռական ոտնձգության 11 դեպք

Ներքին գործերի նախարարությունը, օրենքի գործի դրվելուց հետո մինչ այսօր, երկրի մասշտաբով բացահայտել է սեռական ոտնձգության 11 դեպք:

Ինչպես ասված է գերատեսչության հայտարարության մեջ, օրենքի արդյունավետ կատարելու նպատակով, ներքին գործերի նախարարությունը ակտիվ շարունակում է աշխատանքը ոստիկանների իրավասությունների ավելացման ուղղությամբ:

«2019 թվականի մայիսի 10-ից, Վրաստանի վարչական իրավախախտումների օրենսգրքում մտցվել են փոփոխություններ, որի համաձայն սեռական ոտնձգության համար հաստատվել է վարչական պատասխանատվություն:

Ներքին գործերի նախարարությունը, օրենքի գործի դրվելուց հետո մինչ այսօր, երկրի մասշտաբով բացահայտել է սեռական ոտնձգության 11 դեպք:

Հատկանշական է, որ օրենքի արդյունավետ կատարելու նպատակով, ներքին գործերի նախարարությունը ակտիվ շարունակում է աշխատանքը ոստիկանների իրավասությունների ավելացման ուղղությամբ», – ասված է ՆԳՆ-ի հայտարարության մեջ:

ՆԳՆ-ի պարզաբանմամբ, սեռական ոտնձգությունը հասարակական վայրերում անձի նկատմամբ իրականացրած անցանկալի սեռական բնույթի վարք է, որը նպատակ ունի վնաս հասցնել նրա արժանապատվությանը և ստեղծում է՝  սպառնալից, թշնամական, նվաստացնող, և անպատվական մթնոլորտ:

«Ներքին գործերի նախարարությունը կոչ է անում քաղաքացիներին, այն դեպքում եթե ձեր նկատմամբ իրականացվել է սեռական ոտնձգություն, անմիջապես դիմեք ոստիկանությանը», – հայտարարել են ՆԳՆ-ում: