Օդերևույթաբանների կանխատեսմամբ, Վրաստանում հունիսի 17-18-ին սպասվում է անձրև և կարկուտ
Օդերևույթաբանների կանխատեսմամբ, Վրաստանում հունիսի 17-18-ին սպասվում է անձրև և կարկուտ

Հունիսի 17-18-ին սպասվում է անձրև, որոշ շրջաններում հորդարատ անձրևներ, իսկ որոշ շրջաններում կարկուտ,-այս մասին լրատվությունը տարածում է շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարության, շրջակա միջավայրի գործակալությունը:

Օդի ջերմաստիճանը արևմտյան Վրաստանում, գիշերվա ժամերին լինելու է +16, +21, ցերեկը +27,+32: Արևելյան Վրաստանում օդի ջերմաստիճանը գիշերը +15,+20, ցերեկը +30, +35: