Նրանք ովքեր գնացել են Թրամփի իմփիչմենթի դեմ, նույնպես գտնում են, որ նա մեղավոր է. Ջո Բայդեն
Նրանք ովքեր գնացել են Թրամփի իմփիչմենթի դեմ, նույնպես գտնում են, որ նա մեղավոր է. Ջո Բայդեն

ԱՄՆ-ի նախագահի խոսքով, նույնիսկ նրանք, ովքեր դեմ են գնացել Թրամփի իմպիչմենթին, կարծում են, որ նա մեղավոր է: Այս մասին ասվում է հայտարարության մեջ, որը Սպիտակ տան առաջնորդը տարածել է Սենատում կայացած քվեարկությունից հետո:

«Նույնիսկ նրանք, ովքեր դեմ էին Թրամփի դատապարտմանը, ներառյալ «Հանրապետականների» առաջնորդ Միթչ Մաքկոնելը, գտնում են, որ Թրամփը մեղավոր է իր պարտականությունների ամոթալի խախտման համար և «գործնականում և բարոյապես պատասխանատու է Կապիտոլիումի վրա հարձակումը հրահրելու մեջ», – ասել է Բայդենը:

ԱՄՆ-ի 46-րդ նախագահը, հունվարի 6-ին Վաշինգտոնում տեղի ունեցած իրադարձություններն անվանել է ԱՄՆ-ի պատմության խայտառակ թերթ:

«Մենք միշտ պետք է զգույշ լինենք: Ամերիկայում բռնության և ծայրահեղականության համար տեղ չկա», – ասվում է Բայդենի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ սենատորների երկու երրորդը չեն սատարել Դոնալդ Թրամփի իմպիչմենթին և նա արդարացվել է: