Նոյեմբերի 7-ին սկսվել է կեղծ ժողովրդավարության ֆասադի խախտումը և ռեժիմի իրական դեմքի ցուցադրումը ողջ Եվրոպայի առաջ. Կախա Կալաձե
Նոյեմբերի 7-ին սկսվել է կեղծ ժողովրդավարության ֆասադի խախտումը և ռեժիմի իրական դեմքի ցուցադրումը ողջ Եվրոպայի առաջ. Կախա Կալաձե

Նոյեմբերի 7-ը Վրաստանի պատմության մեջ է մտել որպես բնակչության ինքնաբուխ, սարսափելի բողոքի վառ օրինակ՝ բռնի ռեժիմի դեմ,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ մայրաքաղաքի կառավարության այսօրվա նիստին:

Կախա Կալաձեի խոսքով, նշված օրը պատմության մեջ է մտել, որպես իշխանության կողմից ամոթալի հաշվեհարդարի օրինակ:

«Այս օրն է սկսվել կեղծ ժողովրդավարության ֆասադի խախտումը և ռեժիմի իրական դեմքի ցուցադրումը ողջ Եվրոպայի առաջ: Չնայած նրան, որ Սաակաշվիլու ռեժիմը փորձում էր իր լրատվամիջոցի կամ լոբբիստների միջոցով առավելագույնս փաթեթավորել նոյեմբերի 7-ի պատճառները, ողբերգական արդյունքները և հետագա հաշվեհարդարը, սկսված գործընթացը դարձրել են անխուսափելի և այս օրվա յուրաքանչյուր գործողության վաստակն է, որ ռեժիմի իրական պատկերը տեսան նաև արտասահմանում: Նոյեմբերի 7-ը դարձել է ռեժիմի ավարտի սկիզբը և առաջին հերթին, մենք պարտավորված ենք այս մարդկանց առաջ»,- նշել է Կախա Կալաձեն:

Դրա հետ մեկտեղ, նրա խոսքով, Վրաստանում ժողովուրդը և կառավարությունը միասնական ուժ է և ոչ՝ հակառակ կողմեր: