Նիկոլ Փաշինյանը Իրակլի Ղարիբաշվիլիին շնորհավորում է Վրաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Նիկոլ Փաշինյանը Իրակլի Ղարիբաշվիլիին շնորհավորում է Վրաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ

Հայաստանի վարչապետ, Նիկոլ Փաշինյանը Իրակլի Ղարիբաշվիլիին շնորհավորում է Վրաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Տեղեկատվությունը տարածում է կառավարության աշխատակազմի մամուլի ծառայությունը:

Գերատեսչության տեղեկացմամբ, Նիկոլ Փաշինյանը ընդգծում է Հայաստանի ու Վրաստանի ամուր բարեկամական կապերը:

«Շնորհավորում եմ ձեզ Վրաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություն եմ մաղթում այս կարևոր և պատասխանատու պաշտոնում ՝ ի շահ Վրաստանի և վրաց ժողովրդի:

Հայաստանի և Վրաստանի ամուր բարեկամական կապերը հիմնված են մեր ժողովուրդների դարավոր շփումներով, խոր հարգանքով և վստահությամբ: Վստահ եմ, որ մեր կառավարությունները կշարունակեն աշխատել համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ` հայ-վրացական համագործակցության ներուժն ամբողջությամբ օգտագործելու համար`ի շահ մեր պետությունների», – ասված է շնորհավորական ուղերձում: