Նիկոլ Փաշինյանը ընդդիմությանը արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում է առաջարկում կրկին որոշակի պայմաններով
Նիկոլ Փաշինյանը ընդդիմությանը արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում է առաջարկում կրկին որոշակի պայմաններով

Հայաստանի վարչապետը ընդդիմությանը արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում է առաջարկում կրկին որոշակի պայմաններով:

Այս մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է իր կողմնակիցների հանրահավաքում ունեցած ելույթի ժամանակ: Փաշինյանն ասել է, որ 2020 թվականի դեկտեմբերին իր առաջարկը խորհրդարանական ընդդիմությանը ուժի մեջ է և ինքը պատրաստ է այս պայմաններում նշանակել արտահերթ ընտրություններ:

Մասնավորապես, անցյալ տարվա դեկտեմբերին Փաշինյանի կողմից ընդդիմության առաջ դրված պայմանները հետևյալն են. Վարչապետը հրաժարական կտա միայն այն բանից հետո, ինչ խորհրդարանական ընդդիմությունը հուշագիր ստորագրի, որ նրանք այլ թեկնածուներ չեն ներկայացնի վարչապետի պաշտոնում: Արդյունքում կհայտնվի պատճառ խորհրդարանը ցրելու համար և կնշանակվեն արտահերթ ընտրություններ:

Այն ժամանակ ընդդիմությունը մերժել է Փաշինյանի առաջարկը: Արտախորհրդարանական ընդդիմությունը պահանջում է, որ Փաշինյանը անվերապահ հրաժարական տա և արտահերթ ընտրություններն անց կացվեն ժամանակավոր կառավարության կողմից, որի ղեկավար է դիտարկվում Փաշինյանի ընդդիմախոս՝ Վազգեն Մանուկյանը:

Հիշեցնենք, Հայաստանում իրավիճակը սրվել է այն բանից հետո, ինչ փետրվարի 25-ին հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը տարածել էր հայտարարություն, որտեղ պահանջում էր վարչապետի հրաժարականը: Ի պատասխան դրա, վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջնորդությամբ դիմել է նախագահին, պաշտոնից ազատել զինված ուժերի հրամանատար, Օնիկ գասպարյանին: Հայաստանի նախագահը այդ պահանջը դեռ չի բավարարել: