Նիկոլ Փաշինյան. ԱՄՆ-ի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձի ընդունումը արդարության և ճշմարտության հաղթանակն է
ԱՄՆ-ի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության մասին միաձայն ընդունված բանաձևին «Թվիթեր» սոցիալական ցանցում արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, սա արդարության և ճշմարտության հաղթանակն է:
Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի անունից երախտագիտություն է հայտնել ԱՄՆ-ի Սենատին և նշել, որ սա հիշատակի տուրք է ցեղասպանության 1.5 միլիոն զոհերին և համարձակ քայլ ցեղասպանության կանխման ծրագրի առաջընթացում:
Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատը միաձայն ընդունել է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև: