Նիքոզիում «Ազգային շարժման» նախաձեռնությամբ անցկացվել է բողոքի ցույց
Նիքոզիում «Ազգային շարժման» նախաձեռնությամբ անցկացվել է բողոքի ցույց

Նիքոզիում «Ազգային շարժման» նախաձեռնությամբ անցկացվել է բողոքի ցույց:

Ցուցարարները պահանջում են վերականգնել Նիքոզի-Թբիլիսի գնացքի երթևեկությունը, որը դադարեցվել էր համավարակի ժամանակ և այլևս չէր վերականգնվել:

Ինչպես հայտարարել են ցույցի մասնակիցները, տրանսպորտի այս միջոցից օգտվում էր գյուղի բնակչությունը, այդ թվում՝ ուսանողներ և Թբիլիսիում աշխատողներ, ինչպես նաև, գյուղատնտեսական ապրանքը մայրաքաղաք էր տեղափոխվում հիմնականում, գնացքով:

Նրանց հայտարարությամբ, բնակչության համար շատ ընդունելի էր ուղևորավճարը:

«Ազգային շարժման» ներկայացուցիչների հայտարարությամբ, եթե առաջիկայում չվերականգնվի գնացքի երթևեկությունը, բողոքի ցույցերը կշարունակվեն: