ՆԳՆ-ում հայտարարում են, որ Լեքսո Լաշքարավայի գործի կապակցությամբ ոստիկանությունը Փոնիճալայում ձերբակալել է մեկ անձի
ՆԳՆ-ում հայտարարում են, որ Լեքսո Լաշքարավայի գործի կապակցությամբ ոստիկանությունը Փոնիճալայում ձերբակալել է մեկ անձի

Ներքին գործերի նախարարության Թբիլիսիի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները, կոմպլեքսային օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում, առանձնապես մեծ քանակությամբ թմրանյութերի ապօրինի գնամ, պահելու և իրացնելու մեղադրանքով, Փոնիճալայում ձերբակալել են 1987 թվականին ծնված Փ.Ա.-ին:

ՆԳ նախարարության հաղորդմամբ, հետաքննության արդյունքում պարզվել է, որ մեղադրյալը ապօրինի թմրանյութ է վաճառում, և 2021 թվականի հուլիսի 10-ին Փոնիճալայում հենց նա է վաճառել «Տվ Պիրվելիի» օպերատոր  Ալեքսանդր Լաշքարավային և նրա հետ գտնվող անձին, հերոին թմրանյութը:

«Իրավապահները գործով իրականացրել են մի շարք քննչական գործողություններ. Հարցաքննվել են տասնյակ վկաներ, նրանց նույնականացրել են, դիտել են մի շարք տեսաձայնագրություններ և ձեռք բերել համապատասխան փորձաքննության եզրակացություններ: Գործում ձեռք բերված ապացույցների հիման վրա իրավապահները մեղադրյալին ձերբակալել են հուլիսի 17-ին, Փոնիճալա բնակավայրում:

Մեղադրյալի անձնական խուզարկության ժամանակ իրավապահները որպես ապացույց առգրավել են չորս տուփի մեջ տեղադրված, իսկ նրա բնակարանը խուզարկելու ժամանակ երեք տուփի մեջ տեղադրված առանձնապես մեծ քանակությամբ թմրանյութեր:

Հետաքննություն է տարվում թմրամիջոցների ապօրինի գնման-պահման-վաճառքի փաստի առթիվ `Վրաստանի քրեական օրենսգրքի 260-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով:

Հանցագործությունը նախատեսում է ազատազրկում 8-ից 20 տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկում», – ասված է ՆԳ նախարարության հայտարարության մեջ:

Թողնել մեկնաբանություն