ՆԳՆ-ն ազատ է արձակել այսօր «Ազգային շարժման» գրասենյակի մոտ բերման ենթարկված բոլոր անձանց
ՆԳՆ-ն ազատ է արձակել այսօր «Ազգային շարժման» գրասենյակի մոտ բերման ենթարկված բոլոր անձանց

ՆԳՆ-ը ստորագրության հիման վրա ազատ է արձակել այսօր «Ազգային շարժման» գրասենյակի մոտ ձերբակալված 21 անձանց: Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել ներքին գործերի նախարարությունից:

Այդ թվում, ազատ է արձակվել «Ազգային շարժման» առաջնորդներից մեկը, Գիորգի Բարամիձեն:

Իրավապահներն այսօր ձերբակալել են «Միացյալ ազգային շարժման» նախագահ Նիկա Մելիային: Բացի այդ, իրավապահների օրինական պահանջին չհնազանդվելու փաստերով, վարչական հանցանքի համար ձերբակալել էին 21 անձի, այդ թվում՝ կուսակցության առաջնորդ Գիորգի Բարամիձեին: