Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ, խորհրդարանի մոտ ձերբակալվել է 9 մարդ
Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ, խորհրդարանի մոտ ձերբակալվել է 9 մարդ

Խորհրդարանի շենքի դիմաց ձերբակալվել է 9 մարդ: Լրատվությունն այս մասին Վրաստանի առաջին ալիքին հաստատել են ներքին գործերի նախարարությունից:

Ինչպես նշում են գերատեսչությունում, նրանք ձերբակալվել են Վրաստանի վարչական իրավախախտումների օրենսգրքի՝ 166-րդ և 173-րդ հոդվածներով նախատեսված իրավախատման համար, ինչը նշանակում է մանր խուլիգանություն և իրավապահներին անհնազանդություն:

Մաքրման ծառայությունը խորհրդարանի առջև բացված վրանները վերցրել է այս գիշեր: Տեղում սկսվել են մանկական խաղահրապարակի և այլ զվարճալի դեկորացիաների մոնտաժը:

Դրանից հետո դեպքի վայր են եկել ընդդիմադիր կուսակցությունների և երիտասարդական շարժումների ներկայացուցիչները, ովքեր փորձել են խոչընդոտել վրանների տարածքից դուրս բերմանը, որին հետևել է ոստիկանների հետ դիմակայություն:

Թողնել մեկնաբանություն